Sere Tani Текст | Zoya


Язык песни: Армянский

Год выпуска: 2023

Zoya – Sere Tani Текст

Երգի բառերը՝

Երնեկ էն օրը, որ
Սովորական մի օր
Հայտնվեցիր դու իմ կյանքում
Որ քո աչքերը խոր
Սիրտս գիշեր ու օր
Լուռ օրորեն երկնքում
Ասա, թե ոնց եմ ես
Ապրել էսքան տարի
Առանց էսքան քեզ սիրելու,
Թող տամ իմ սիրտը քեզ
Կյանքը քեզ հետ եմ ես
Այսօրվանից կիսելու:

Թող գաղտնիքս գաղտնիք էլ մնա,
Ու աշխարհը երբեք չիմանա,
Որ պիտի օր օրի մեր կյանքը քաղցրանա:

Սերը տանի հեռու՜, հեռու՜, հեռու՜
Մեր երջանկությունը վայելելու
Խառնվեն իմ օրն ու գիշերը,
Իմ սրտի տերը
Դու ես միշտ լինելու,

Սերը տանի հեռու՜, հեռու՜, հեռու՜
Էս երջանկությունը վայելելու
Մոռանամ իմ օրն ու գիշերը,
Իմ սրտի տեղը
Հետդ չեմ հիշելու:

Թե օրերից մի օր
Սիրտդ չուզի խոսել,
Զանգիր, որ ժամերով լռեմ,
Բացի քո գիրկը ջերմ,
Որ ես ուզեմ-չուզեմ
Երջանկության մեջ կորեմ:
Սիրտս սիրուց դողա,
Արևի պես շողա
Երջանկությունը երեսիս,
Որ գումարեմ ես իմ
Կեսը սրտիդ կեսին,
Պատմեմ լուսնին քո մասին:

Թող գաղտնիքս գաղտնիք էլ մնա,
Ու աշխարհը երբեք չիմանա,
Որ պիտի օր օրի մեր կյանքը քաղցրանա:

Զգում էի հենց առաջին օրից,
Որ դու ուրիշ ես բոլորից
Սիրահարվեմ քեզ ամեն օր նորից…
Հավատա, սեր իմ աշխարհը աշխարհով
Սիրող սրտերը իրարով
Գնան սիրո ճանապարհով…